Վրաստանը կոշտ պատասխան է տվել Սաակաշվիլիին պաշտպանող եվրապատգամավորներին


21:55 , 15 հոկտեմբեր, 2021

Tert.am-ը գրում է․

Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ իշխող «Վրացական երազանք»-ից Գիորգի Վոլսկին կոչ է արել ձերբակալված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին պաշտպանող եվրոպացի խորհրդարանականներին «չխախտել եվրոպական չափանիշները», հաղորդում է Թբիլիսիում ВЗГЛЯД թերթի թղթակիցը:

Այն առնչությամբ, որ մի շարք եվրոպացի խորհրդարանականներ Վրաստանին առաջարկում են ազատ արձակել երեք և վեց տարվա դատապարտված Սաակաշվիլիին և դատավարությունները նորից անցկացնել, Գիորգի Վոլսկին ասել է, որ «քաղաքական որոշումների հակադրումը դատարանի վճիռներին եվրոպական չափանիշ չէ»:

«Եթե այս խորհրդարանականները կասկածում են դատարանի վճիռներին, թող դիմեն ՄԻԵԴ, ինչպես նաև թող չհավատան վրացական ընդդիմության այն քարոզչությանը, թե ՄԻԵԴ-ը «գնված է»», - ասել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ