Հայաստանի ապագայի խնդիրները դուրս են մնացել քաղաքական քննարկումներից


18:35 , 14 հոկտեմբեր, 2021

Երկու պարտություն անտեր է մնացել: Արցախում կրած պարտության համար իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց են մեղադրում, իսկ ընտրություններում կրած պարտության համար արդեն ընդդիմության թևերն են միմյանց մեղադրում:
Սա է Հայաստանի ներքաղաքական կյանքի հիմնական դիսկուրսը, իսկ Հայաստանի ապագայի խնդիրները դուրս են մնացել քաղաքական քննարկումներից:
Այսպիսով, կարող ենք չհետևել ներքաղաքական պայքարին, այսինքն մի բանի, ինչը գոյություն չունի, անիմաստ զբաղմունք է: