Լունինը ցանկանում է հեռանալ մադրիդյան ակումբից


18:55 , 14 հոկտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է․

Մադրիդի «Ռեալի» ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը մտադիր է հեռանալ արքայական ակումբից, հայտնում է Fichajes.net-ը:

Աղբյուրի համաձայն՝ դարպասապահը վրդովված է «Ռեալում» ստացած խաղաժամանակից և հույս ունի տեղափոխվել այլ ակումբ, որտեղ նա կանոնավոր խաղային պրակտիկա կստանա:

Նրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում մի քանի եվրոպական ակումբներ:

Այս մրցաշրջանում 22-ամյա Լունինը «Ռեալի» կազմում ոչ մի հանդիպում չի անցկացրել: Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ: