Ձեռք բերված պայմանավորվածությունները բավարար են Ղարաբաղում վերջնական կարգավորման հասնելու համար. ՀԱՊԿ


15:16 , 14 հոկտեմբեր, 2021
Ղարաբաղի հարցով ձեռք բերված պայմանավորվածությունները բավարար են տարածաշրջանում վերջնական քաղաքական կարգավորման հասնելու համար: Ինչպես փոխանցում է tvzvezda.ru-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել ՀԱՊԿ Միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

«ՌԴ միջնորդությամբ հաջողվել է դադարեցնել մարտական գործողությունները: ներկա պահին ձեռք բերված պայմանավորվածությունները նպաստում են Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամի քաղաքական կարգավորման համար անհրաժեշտ պայմանների ձևավորմանը»,- ասել է Սիդորովը ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով՝ թեև 2021 թվականի մայիսից պարբերաբար հրադադարի ռեժիմի խախտումներ են եղել, այժմ կողմերի միջև կառուցողական երկխոսություն հաստատելու կայուն միտում է նկատվում: