Armsport.am-ը գրում է․
«Միլանը» պայմանագիր է կնքել 38-ամյա դարպասապահ Անտոնիո Միրանտեի հետ։ Այս մասին տեղեկացնում է ռոսսոներիների մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտ։
Միրանտեն ազատ գործակալի կարգավիճակ ուներ հունիսից, երբ «Ռոմայի» հետ նրա պայմանագիրն ավարտվեց։ Նա նաև բանակցություններ էր վարում «Սպեցիայի» հետ։ Իր կարիերայի ընթացքում Միրանտեն հանդես է եկել «Կրոտոնեի», «Յուվենտուսի», «Սամպդորիայի», «Պարմայի» և «Բոլոնիայի» կազմերում:
«Միլանի» հիմնական դարպասապահ Միկ Մենյանը մոտ ժամանակներս չի կարող օգնել թիմին։ Նա ձախ դաստակի շրջանում ցավեր ունի և պետք է վիրահատվի։