Խոշոր ավտովթար՝ Վահագնի թաղամասի դիմաց. 41-ամյա վարորդը Ford Mustang-ով տապալել է բաժանարար գոտում տեղադրված էլեկտրասյունը, կա վիրավոր. shamshyan.com


12:53 , 13 հոկտեմբեր, 2021

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 41-ամյա Արտակ Պետրոսյանը իր վարած Ford Mustang մակնիշի 30 VՍ 777 համարանիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղում՝ Վահագնի թաղամասի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե էլեկտրասյանը։

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։