15:16 , 21 օգոստոս, 2013
Aravot.am-ը գրում է.
Կոմիտասի 5 հասցեի շինհրապարակում շինարարությունը խոչընդոտելու նպատակով խողովակների վրա կանգնած ակտիվիստ Անուշավան Պետրոսյանը կես ժամ էր տվել ոստիկաններին՝ տեխնիկան հեռացնելու համար: Հակառակ դեպքում նա սպառնացել էր կտրել երակները: Ակտիվիստի հետ բանակցում էին ոստիկաններն ու ԱԻՆ աշխատակիցները: Քաղաքացիների ու «Նախախորհրդարանի» անդամների պատմելով՝ Անուշավանը իր երակները բազմիցս վնասել է, իսկ երակները կտրելու մասին նա սպառնացել էր այսօր առավոտյան: Նա իր թեւը կապել էր պարանով եւ աշխատեցնում էր բռունցքը՝ ինչպես անում են ներերակային սրսկումներից առաջ, երակները մակերես հանելու նպատակով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ