Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. Nissan Tiida-ն վրաերթի է ենթարկել կին հետիոտնի, ապա բախվել բետոնե էլեկտրասյանը, հետիոտնը տեղում մահացել է, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com


14:34 , 12 հոկտեմբեր, 2021

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան Աթոյան 8/1 հասցեի դիմաց դեռևս անհայտ հանգամանքներում վրաերթի է ենթարկել միջին տարիքի կին հետիոտնի, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը։ 

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։