Որոշ մարզերում ջերմաստիճանը 10-ով կբարձրանա. եղանակի տեսություն


11:15 , 12 հոկտեմբեր, 2021
Հանրապետության տարածքում hոկտեմբերի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից և հավելում, որ քամին հարավ-արևելյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-13-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:
Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2021
Երևան քաղաքում հոկտեմբերի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում հոկտեմբերի 12–ի գիշերը կլինի 6-8 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +22....+24 աստիճան։