Armsport.am-ը գրում է․
Լուիս Ֆելիպե Սկոլարին հեռացվել է «Գրեմիոյի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է բրազիլական ակումբի պաշտոնական կայքը:
Ակումբի ղեկավարությունը որոշել է Ա Սերիայի 25 րդ տուրի խաղում «Սանթոսից» կրած պարտությունից հետո (0-1) հեռացնել հայտնի մարզչին զբաղեցրած պաշտոնից։
Սկոլարին այս տարվա հուլիսին չորրորդ անգամ գլխավորեց «Գրեմիոն», սակայն չկարողացավ բարելավել թիմի արդյունքները:
Այս պահին ակումբը զբաղեցնում է Բրազիլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղը՝ 23 միավորով: