14:22 , 21 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
SDO և SOHO արևային աստղադիտարանները Արևի վրա վիթխարի պսակաձև արտանետում են ֆիքսել: Պլազմայի հսկա ամպը շարժվում է Երկրի կողմը և կարող է արդեն վաղը մեր մոլորակի վրա գեոմագնիսական տատանումներ առաջացնել: Այս մասին հայտնում է NASA-ն՝փոխանցում է RIA Novosti-ն:
Արևի վրա պլազմայի զանգվածի արտանետումը գրանցվել է երեքշաբթի՝ Երևանի ժամանակով ժամը 12.24-ին: Պլազմայի ամպի շարժման արագությունը վայրկյանում կազմել է 917 կմ: Դա սովորական արագություն է նման արտանետումների համար:
Տիեզերական եղանակի կանխատեսման ամերիկյան կենտրոնը հայտնում է Երկրի շուրջ փոփոխությունների մասին: Շուրջերկրյա տարածքում պրոտոնների համակենտրոնացումը շարունակում է աճել, իսկ գեոմագնիսական տատանումների Kp ցուցիչը հասել է 4-րդ մակարդակի (մագնիսական փոթորիկ է համարվում 5 աստիճանը կամ դրանից բարձրը):