Պայթյուն Թուրքիայի վառոդի պահեստներից մեկում, կան վիրավորներ


13:52 , 21 օգոստոս, 2013

Lurer.com-ը գրում է.

Օգոստոսի 21-ի գիշերը Թուրքիայի պաշտպանական հիմնարկություններից մեկի վառոդի պահեստում պայթյուն է որոտացել, որի արդյունքում 4 մարդ վիրավորվել է:

Միջադեպը տեղի է ունեցել Անկարայից 50 կմ հեռավորության վրա Քըրըքալա քաղաքում: Պայթյունին հրդեհ է հաջորդել, կրակը տարածվել է դեպի մոտակա անտառ, տուժել է 60 հա տարածք հող, գրում է ИТАр-ТАСС-ը: