Նորիկ Գասպարյանը բանակում վարորդ էր, բայց պատերազմի օրերին դարձել էր հրետանավոր. անմահացավ հոկտեմբերի 10-ի գիշերը, անօդաչուի հարվածից


12:03 , 11 հոկտեմբեր, 2021
Նորիկ Գասպարյանը Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղից էր։ Մանկավարժական համալսարանն ավարտելուց հետո զորակոչվում է բանակ։ Մեղրիում էր ծառայում։ Պատերազմը սկսվելուն պես նրան տեղափոխում են Ջրական (Ջեբրայիլ)։ Նա բանակում վարորդ էր, բայց պատերազմի օրերին դարձել էր հրետանավոր...
Հոկտեմբերի 10-ի գիշերը, անօդաչուի հարվածից ընդհատվում է Նորիկի կյանքը։
Նա հավերժ մնաց 22 տարեկան։