13 օր համառ մարտերից հետո, հոկտեմբերի 10-ին, անօդաչուի հարվածից անմահանում է Տիգրանը


09:33 , 11 հոկտեմբեր, 2021
Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտն ավարտելուց հետո Տիգրան Հարությունյանը 2019-ի հուլիսին զորակոչվում է բանակ։ Հադրութում էր ծառայում։
2020 թվականի սեպտեմբերի 25-ին Տիգրանենք բարձրանում են դիրքեր։ 2 օր անց սկսվում է պատերազմը ու նրանք առաջինն են ընդունում մարտը։
13 օր համառ մարտերից հետո, հոկտեմբերի 10-ին, անօդաչուի հարվածից անմահանում է Տիգրանը։
Տիգրանը արվեստի մարդ էր. երգում էր, պարում, դերասանական կարիերա էր ցանկանում սկսել։ Ամեն ինչ կիսատ մնաց։ Պատերազմը ամեն բան ավերեց ու խորտակեց։ Խորտակեց անվերադարձ։
Տիգրանը տան միակ զավակն էր։ Նա 23 տարեկան էր։