Մարտակերտի բնակչին սպանելով՝ Ադրբեջանը նպատակ ունի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների մոտ խուճապ առաջացնել․ սա պետք է անհանգստացնի ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներին․ Արցախի ԱԺ նախագահ


21:41 , 9 հոկտեմբեր, 2021

Tert.am-ը գրում է․

Արցախի Աժ նախագահ Արթուր Թովմասյանը դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից այսօր Մարտակերտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող Արամ Տեփնանցի սպանությունը։ Ինչպես տեղեկացնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը, ԱԺ նախագահի հայտարարությունում ասվում է․

«Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ահաբեկչական գործողությունների հետևանքով Ադրբեջանի դիպուկահարի կրակոցից զոհվել է Մարտակերտի բնակիչ 55-ամյա Արամ Տեփնանցը, ով գյուղատնտեսական աշխատանքներ էր իրականացնում Մարտակերտ քաղաքի հարակից դաշտերում։

Ադրբեջանի միակ նպատակը սահմանամերձ բնակավայրերի բնակիչների մոտ խուճապ առաջացնելն է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ