Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Շահինյանը պարտվեց քառորդ եզրափակչում


19:14 , 9 հոկտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է․

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում շարունակվում է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը: Հունահռոմեականները շարունակում են պայքարը:

87 կգ քաշային Արթուր Շահինյանը քառորդ եզրափակչում 0-5 հաշվով պարտվեց Դանիայի ներկայացուցիչ Տուրպան Ալի Ալվիևիչ Բիսուլտանով: Վերջինս եթե հասնի եզրափակիչ, Շահինյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն կստանա:

Հիշեցնենք, որ Շահինյանը մինչ այդ հաղթանակ էր տոնել որակավորման փուլում և 1/8 եզրափակչում: