Pastinfo.am-ը գրում է.
Տելեգրամյան ալիքները հաղորդում են, որ Իսրայելից շարունակվում է զենք տեղափոխվել Բաքու: Վերջին օրերին Flightradar 24-ով հետևում են օդային սահմանում տեղաշարժերին։
Այսպիսով, Ադրբեջանական Silk Way Airlines ավիաընկերության տրանսպորտային Ил-76-ն իրականացրել է Թել Ավիվ-Բաքու թռիչքը։ Ենթադրվում է, որ գործնականում, չարտերային ռեժիմով Իսրայելից Ադրբեջան կտեղափոխի վերջինիս կողմից գնված զենքը։
Հիշեցնենք, որ Արցախում սեպտեմբերի 27-ից մեկնարկած մարտական գործողությունների ողջ ընթացքում և դրանից առաջ՝ մի քանի ամիս շարունակ Իսրայել-Թուրքիա-Ադրբեջան ուղղությամբ ռազմական բեռներ էին տեղափոխվում։
Իրանական տելեգրամյան ալիքները հաղորդել են նաեւ, որ իսրայելական երկու կործանիչ է այս պահին գտնվում Բաքվում։