Չպատվաստված և կորոնավիրուսով վարակված քաղաքացիների բուժումը դեկտեմբերի 1-ից կարող է դառնալ վճարովի, այն կարժենա մոտ 800.000 դրամ


17:43 , 8 հոկտեմբեր, 2021

Tert.am-ը գրում է․

Կորոնավիրուսով վարակված քաղաքացիների բուժումը կարող է դառնալ վճարովի, սակայն սա դեռ փոփոխություն չէ, դեռ քննարկման փուլում է։ Եթե որոշումը կայացվի, այն կիրառության մեջ կմտնի դեկտեմբերի 1-ից։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Առողջության նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։

Հարցին` որքա՞ն է արժենալու բուժումը, Խաչատրյանը պատասխանեց.

«Կովիդով հիվանդի ստացիոնար բուժման միջին արժեքը մինչև 800.000 դրամ է, բայց կախված հիվանդի վիճակից` թեթև կամ ծանր ու ծայրահեղ ծանր, բնականաբար նշված գումարն ավելանում է անցնելով մեկ միլիոնը»։

Այն հարցին, թե որո՞նք են նման փոփոխություն կատարելու հիմնավորումները, խոսնակը հայտնեց, որ այս հարցը վաղուց էր քննարկվում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ