Փոքրիկ Անդրեյ Մելքումյանի հայրը զոհվեց Շուշին պաշտպանելիս. նա այդպես էլ չտեսավ որդու լույս աշխարհ գալը. փոքրիկի պապը ևս այս պատերազմի մասնակից է


15:26 , 8 հոկտեմբեր, 2021
Արցախում զոհված լեգենդար տղերքից մեկի մասին ռեպորտաժ պատրաստելիս նրա մարտական ընկերներից մեկն էր խոսում՝ Անդրեյ Մելքումյանը։ Երբ նկարեցինք, արդեն պետք է դուրս գայինք, մյուս ընկերներից մեկն ասաց, որ Անդրեյի որդին էլ է զոհվել այս պատերազմում։ Անունը կրկին Անդրեյ է։ Այդ պահին մի քիչ զարմացա, թե ինչու է հայրը որդուն իր անունով կոչել, ու որոշել էի ճշտել այդ տղայի պատմությունը։
Արդեն Երևանում էի, երբ Արցախի ընկերներիցս մեկը պատմում է մի աղջկա մասին, ում ամուսինը զոհվել է Շուշիում և, որ այս տարվա հունիսին ծնվել է նրանց որդին՝ Անդրեյը Անդրեյի Մելքումյանը։ Ու այդտեղ ես հիշում եմ ձյաձ Անդրեյին ու պատմությունը պարզ է դառնում. Արցախյան առաջին պատերազմին ժամանակ ավագ Անդրեյ Մելքումյանի կինը հղի է լինում։ Կռիվ մեկնելուց առաջ նա կնոջն ասում է, որ, եթե տղա ծնվի, իմ անունը կդնես, որ զոհվեմ, երեխաս իմ անունը կրի։ Այդպես էլ 1993 թվականին ծնված Անդրեյը դարձավ Անդրեյ Անդրեյի Մելքումյան։
Այս պատերազմում ավաղ նա զոհվեց և, ի տարբերություն իր հոր, չտեսավ որդու լույս աշխարհ գալը։ Ի պատիվ նրա՝ որդուն անվանակոչեցին Անդրեյ...
Լուսանկարում՝ Անդրեյ Անդրեյի Մելքումյան Կրտսերն է։