«Ժողովուրդ».Մարդ սպանելու համար 9 տարի դատապարտված երգիչը հոգեկան խնդիրնե՞ր ունի


13:03 , 21 օգոստոս, 2013

«Ժողովուրդ»-ը գրում է.

Աշտարակի բնակիչ, երգիչ Կարեն Հակոբյանը, որն Արագածոտնի մարզի դատարանի կողմից դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 37-ամյա Արամ Հովակիմյանի սպանության համար, ըստ Աշտարակում տարածված տեղեկությունների, առողջական խնդիրներ ունի:

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ, շրջանառվող լուրերի համաձայն՝ երգիչը հոգեկան խնդիրներ ունի և այս օրերին գտնվում է հոգեբուժարանում: Տեղեկությունը պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցել է ՔԿՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության ղեկավար Գոռ Ղլեչյանի հետ, որը, սակայն, հերքել է. «Կարեն Հակոբյանի դատավճիռը եղել է, սակայն որոշումը օրինական ուժի մեջ չի մտել, իսկ նա հոգեբուժարանում չէ»:

 Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: