Իկարդին կարող է վերադառնալ Յուվենտուս


23:29 , 7 հոկտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է․

Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդիի ծառայություններով։

Ինչպես տեղեկացնում է Gazzetta dello Sport-ը, «Ծեր սինյորան» հարձակման գիծն ուժեղացնելու համար դիտարկում է Իկարդիի և «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վկահովիչի թեկնածությունները։

Արգենտինացու պայմանագրի ժամկետը փարիզյան ակումբի հետ լրանում է 2024 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա հարձաակվողը փարիզյան ակումբում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ։