Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը. Չավուշօղլու


22:26 , 7 հոկտեմբեր, 2021

Tert.am-ը գրում է․

Թուրքիային և Ուկրաինային սերտ բարեկամական կապեր են միավորում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն Լվովում ուկրաինացի պաշտոնակից Դմիտրի Կուլեբայի հետ համատեղ ասուլիսում՝ հավելելով, որ իրենց երկրները համերաշխություն են դրսևորում շատ հարցերում:

«Մեր կապերը զարգանում են բազմաթիվ ուղղություններով, ինչը չի կարող չուրախացնել: Երկու երկրի նախագահները տարեսկզբից ի վեր արդեն երկու հանդիպում են անցկացրել»,- «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Չավուշօղլուն:

Նախարարն ընդգծել է, որ Թուրքիայի դիրքորոշումն Ուկրաինայի ամբողջականությանն ու ինքնաիշխանությանն աջակցելու հարցում անփոփոխ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ