«Չեմ կարող ասել՝ երբ դա տեղի կունենա, բայց ակնհայտ է, որ ոչ վաղը». Ստոլտենբերգը՝ Ուկրաինայի և Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարի մասին


18:07 , 7 հոկտեմբեր, 2021

Tert.am-ը գրում է․

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանն իրավունք չունի խոչընդոտելու Ուկրաինայի և Վրաստանի անդամակցությանը հյուսիսատլանտյան դաշինքին, սակայն «դա վաղը չի լինի», գրում է Russia Today-ը:

«Միայն ՆԱՏՕ-ի անդամները, Վրաստանը և Ուկրաինան իրավունք ունեն որոշում կայացնել իրենց անդամակցության վերաբերյալ: Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ որևէ մեկն իրավունք չունի վետո դնել այս որոշման վրա», - ասել է Ստոլտենբերգը Վաշինգտոնում կայացած համաժողովի ժամանակ:

Նա ընդգծել է, որ «չի կարող ասել, թե երբ դա տեղի կունենա»:

«Ակնհայտ է, որ դա վաղը չի լինի», - ընդգծել է գլխավոր քարտուղարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ