Աֆղանստանում կրոնական դպրոցում պայթյունի հետևանքով՝ 7 մարդ է զոհվել


16:04 , 7 հոկտեմբեր, 2021

Lurer.com-ը գրում է.

Աֆղանստանի Խոստ նահանգի կրոնական դպրոցում պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է 7 մարդ: Այս մասին հայտնում է Urdu Point-ը՝ վկայակոչելով անվտանգության գործակալությունների աղբյուրը:

Աֆղանստանի ժամանակավոր կառավարության ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Մազհար ալ-Ուլյումի մեդրեսեում ուսանողական հանդիպման ժամանակ ձեռքի նռնակ է պայթեցվել: Աղբյուրը մանրամասնում է, որ վիրավորվել է ավելի քան 15 մարդ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռումբ է պայթել Քաբուլի Իդգահ մզկիթի մուտքի մոտ: Առնվազն երկու մարդ զոհվել էր, երեքը՝ վիրավորվել:

Մինչ այդ, մի շարք հզոր պայթյուններ են գրանցվել Աֆղանստանի կենտրոնական մասում`Չարիքար քաղաքում, որը հյուսիսային Աֆղանստանի Փարվան նահանգի վարչական կենտրոնն է: Բնակավայրը գտնվում է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլից մոտ 70 կիլոմետր հեռավորության վրա: