Հայաստանում շաքարավազը ոսկու գին է դարձել


15:50 , 7 հոկտեմբեր, 2021

ArmLur.am-ը գրում է.

Հայաստանում շաքարավազը ոսկու գին է դարձել: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ շաքարավազի գինը մեկ տարվա ընթացքում բարձրացել է 31.1 տոկոսով, իսկ ահա սեպտեմբերին օգոստոսի համեմատ այն թանկացել է 5.5 տոկոսով: Այսօր հայաստանյան սուպերմարկետներում շաքարավազի մեկ կիլոգրամը վաճառվում է 450-470 դրամով: Բացի այս, օրինակ «Մառանիկ» ընկերության 1 կիլոգրամանոց տուփով շաքարավազի գինը տատանվում է 980 դրամից 1100 դրամի սահմաններում: Իսկ ահա «Ոսկե ջրաղաց»-ի մեկ կիլոգրամանոց շաքարավազն արժե 680 դրամ:

Հայաստանում շաքարավազի շուկային ArmLur.am-ն առաջին անգամ չէ, որ անդրադառնում է. շաքարավազի ոչ միայն գինն է բարձր, այլեւ խանութներ կան՝ շաքարավազը պարկով չեն վաճառում։ Ի դեպ, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն իր հերթին սեպտեմբեր ամսին շաքարավազի շուկայում մշտադիտարկում էր իրականացրել եւ արձանագրել էր խոշոր առևտրային կենտրոններում շաքարավազի մանրածախ գնի բարձրացում շուրջ 20 դրամով։