Պուտինն ու Ալիևը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը


12:59 , 7 հոկտեմբեր, 2021

Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծննդյան տոնի կապակցությամբ զանգահարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների հեռանկարներին վերաբերող հարցերի շուրջ:

Բացի այդ, քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը: