Չգիտենք՝ ով ա էդ օդանավի մեջ, կամ ինչ բեռ ա, բայց իրավունք չունեն զենք տեղափոխել. Տաթևիկ Ռևազյան


09:53 , 7 հոկտեմբեր, 2021

Lurer.com-ը գրում է.

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն, այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով ՀՀ օդային տարածքով ադրբեջանական ինքնաթիռի անցնելու դեպքին, նշել է՝ չգիտի ինչ են տեղափոխել ինքնաթիռով:

«Շատերը հետաքրքրվում էին՝ ոնց ենք մենք պարզում, որ քաղաքացիական ինքնաթիռով զենք չէին տեղափոխում»,- դիմելով Ռևազյանին՝ հետաքրքրվել է լրագրող Պետրոս Ղազարյանը:

«Մենք իրականում չգիտենք՝ ով ա էդ օդանավի մեջ, կամ ինչ բեռ ա տեղափոխվում օդանավով: Բայց, ըստ միջազգային օրենսդրության իրավունք չունեն քաղաքացիական օդանավով տեղափոխել զենք: Դա շատ լուրջ խախտում ա»,- ի պատասխան ասել է Ռևազյանը: