Մարդու ոտնաթաթերը դեռ հարմար են ծառերի վրա մագլցելու համար. հետազոտություն


12:29 , 21 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Մարդու ոտնաթաթերը դեռ հարմարեցված են ծառերի վրա մագլցելու համար՝ հաղորդում է NHPR-ը՝ հղում կատարելով բրիտանացի գիտնականներին, ովքեր գիտական հետազոտություն են հրապարակել Proceedings of the Royal Society B ամսագրում:

Նման եզրակացության են եկել այն գիտնականները, ովքեր ուսումնասիրել են 25 հզ. մարդու ոտքի թաթերն ու ձեռքի ափերը: 

Ըստ հետազոտողների՝ թաթերի ճկունությունը խոսում է այն մասին, որ այս մոլորակի մարդիկ դեռ հեռու չեն գնացել կապիկներից: