Կապելլո. Դոնարուման իրեն անշնորհակալի պես պահեց


00:51 , 7 հոկտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է․

«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն խոսել է Ջանլուիջի Դոնարումայի՝ ՊՍԺ տեղափոխության մասին.

«Դոնարուման խնդրել է, որ իրեն չսուլե՞ն: Հուսով եմ՝ նրա խնդրանքը կկատարվի, քանի որ նա շատ բան է արել Իտալիայի հավաքականի համար՝ Եվրո-2020-ի ընթացքում: Նաև, պետք է շեշտեմ, որ նա իրեն անշնորհակալի պես պահեց՝ հաշվի առնելով այն, թե ինչ էր արել «Միլանն» իր ու իր ընտանիքի համար: Նա պետք է իրեն այլ կերպ պահեր»,-ասել է Կապելլոն:

Դոնարուման ՊՍԺ տեղափոխվեց ամռանը, երբ ավարտվեց պայմանագրի ժամկետը «Միլանի» հետ:

Դոնարուման «Միլանում» էր 2015 թ-ից: Նախորդ մրցաշրջանում անցկացրած 48 խաղից 15-ում նա դարպասն անառիկ է պահել: