Մենք, որպես կապիտուլյացիայի ենթարկված և ենթարկվող երկիր, մեր կամքից անկախ` իրականացնելու ենք Ադրբեջանի պարտադրանքները


17:03 , 6 հոկտեմբեր, 2021

Կարո՞ղ էինք թույլ չտալ Ադրբեջանին Հայաստանի օդային տարածքով միանալ Նախիջևանի հատվածին։ Ըստ իս` կարող էինք, բայց մինչև պատերազմը, հիմա, գուցե, չենք կարող, իսկ չենք կարող, որովհետև Ադրբեջանն էլ չի չի թողնի Գորիսից հասնենք Կապան, այնտեղից էլ Իրանի սահման։ Հետևաբար` մենք, որպես կապիտուլյացիայի ենթարկված և ենթարկվող երկիր, ունենալով կզած վարչապետի պաշտոնը զբաղեցնող, մեր կամքից անկախ` իրականացնելու ենք Ադրբեջանի պարտադրանքները։ Միայն մի դեպքում կարող ենք իրավիճակը փոխել հօգուտ մեզ, եթե նիկոլիզմը հեռացնենք իշխանությունից, իսկ ոնց և երբ կհեռացնենք` ժամանակը ցույց կտա։
Հպարտ քաղաքացիները կարող են այս անգամ էլ ծափ չտալ, կհասկանանք։