Armsport.am-ը գրում է.
ՖԻՖԱ-ն դիտարկում է ֆուտբոլում «խաղից դուրս վիճակի» որոշման հին ձևաչափին վերադառնալու հնարավորությունը:
Sky Sport Italia-ն գրում է, որ կարող է փորձարկվել տարբերակ, որի դեպքում «խաղից դուրս վիճակ» կգրանցվի միայն այն ժամանակ, երբ հարձակվող թիմի խաղացողի և պաշտպանվող թիմի խաղացողի միջև տեսանելի տարածություն կլինի:
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան առաջարկել է հաջորդ մրցաշրջանից նորամուծությունը փորձարկել Մ-18 տարեկանների C Սերիայի առաջնությունում:
Հիշեցնենք, որ հենց Իտալիայում առաջին անգամ փորձարկվեց VAR համակարգը: