Առաջիկա 3 ամիսներին կվերացվեն Հայաստանում այլընտրանքային ճանապարհին առկա բոլոր խոչընդոտները. իրանցի փոխնախարար․


14:54 , 6 հոկտեմբեր, 2021

Panorama.am-ը գրում է.

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Խեյրոլլահ Խադեմիn հայտարարել է «Կովկասյան միջանցքի» պահպանման համար Իրանի ու Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին: Այս մասին գրում է Pars Today-ը։

Խեյրոլլահ Խադեմին, որը այցով Հայաստանում է, հայտարարել է  ՀՀ իշխանությունների հետ արդյունավետ հանդիպումների և Գորիսի ճանապարհով տարանցիկ փոխադրամիջոցների համար առաջացած խնդրի լուծման մասին։

«Երկու երկրների պաշտոնյաները սահմանել են Հայաստանի կողմից կառուցվող այլտընտրանքային ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների ժամանակացույց։ Հայ պաշտոնյաների հետ հանդիպումներում քննարկվել է Գորիսում առաջացած խնդիրը, որը խոչընդոտել է Իրան-Հայաստան բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների բնականոն իրականացումը: Կայացվել են որոշումներ՝ ուղղված խնդրի լուծմանը»,-ասել է Խադեմին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: