Կրթությո՞ւն, առողջապահությո՞ւն, թե՞ միայն բիզնես


11:46 , 21 օգոստոս, 2013

Ու առհասարակ, հարց է ծագում. Հայաստանում ի՞նչ խնդիր է լուծում բուհական համակարգը: Եվ ոչ միայն բուհականը: Նույն կերպ կարելի է հարցնել, թե մեր երկրում ի՞նչ խնդիր է լուծում, ասենք, առողջապահական համակարգը: 
Խնդիրն այն է, որ բուհը ամենից առաջ կրթական, ուսումնական հաստատություն է: Միգուցե մեր պետությունն իսկապես իրեն չի կարող բացարձակ անվճար բուհական կրթական համակարգ ունենալու ճոխություն թույլ տալ: Չենք վիճում: Բայց այդ բուհական համակարգի առաջնային խնդիրն ու նշանակությունը, այնուամենայնիվ, սոցիալական շեշտադրում ունի՝ կրթել, պատրաստել բարձրակարգ մասնագետներ՝ տարբեր բնագավառներում կայուն սերնդափոխության ու այդ ոլորտների զարգացման նկատառումներով: Սա՛ է հիմնականը: 
Մինչդեռ մեզանում բուհերը վեր են ածվել բիզնես-հիմնարկների: Միակ ու առաջնային նշանակությունը, որ տրվել է այդ հաստատություններին, փող աշխատելն է, մի՛միայն: Ինչով էլ եւ զբաղված են հայրենի գրեթե բոլոր համալսարաններն ու ինստիտուտները: Փո՛ղ, փո՛ղ եւ փո՛ղ` հաշվի առնելով կրթության հանդեպ հայերի սերը, ավելի ճիշտ՝ դիպլոմապաշտությունը:
Ըստ էության իմաստախեղված է բուհերի դերն ու նշանակությունը: Բիզնեսն ու շահույթ ստանալը բերվել են առաջին պլան, իսկ կրթությունը, առավել եւս որակով կրթություն տալն ընդհանրապես դուրս է մղվել: Ի՜նչ կրթություն, ի՜նչ բան: Եվ աճում է դիպլոմավոր անգրագետների ու կիսագրագետների բանակը: 
Ավելին՝ բիզնես-կրթության մոտեցումը հանգեցնում է նրան, որ մարդիկ վճարում են ընդամենը սխոլաստիկ, քարացած «գիտելիքներ» եւ դատարկ դիպլոմ ստանալու համար»:
Ամբողջական հրապարակումը` այստեղ