Երասխի հատվածում ադրբեջանական կողմից արձակված կրակահերթից վնասվել է ՀՀ ԶՈւ թիկունքային ապահովման բեռնատար ավտոմեքենա


18:44 , 5 հոկտեմբեր, 2021

Հոկտեմբերի 4-ին, ժամը 23:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, ադրբեջանական կողմից արձակված կրակահերթից վնասվել է հայկական ԶՈւ թիկունքային ապահովման բեռնատար ավտոմեքենա:

Ինչպես տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը, անձնակազմի շրջանում տուժածներ չկան:

Լուսանկարը՝ արխիվային