Պեսկովը հայտնել է՝ ինչպես է Պուտինը նախատեսում անցկացնել ծննդյան օրը


16:13 , 5 հոկտեմբեր, 2021

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է իր ծննդյան օրը՝ հոկտեմբերի 7-ը, աշխատանքային հանդիպումներ անցկացնել, իսկ երեկոյան տոնախմբության մասնակցել՝ մտերիմների և ընկերների շրջապատում: Life.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Որքանով ինձ հայտնի է, նա աշխատանքային ծրագրեր ունի այդ օրվա համար՝ չնայած ծննդյան տարեդարձին, սակայն դուք գիտեք, որ նա հաճախակի է աշխատանքային միջոցառումներ անցկացնում: Սակայն ոչ ոք չի կասկածում, որ առնվազն երեկոյան նա հարազատների և մտերիմների հետ կնշի: Ամենից հաճախ այդպես է լինում»,- ասել է Պեսկովը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: