11:25 , 21 օգոստոս, 2013Tert.am-ը գրում է.
Անհայտ անձիք Երևանի Մաշտոցի պողոտայում տեղադրված վճարովի կայանատեղիների մասին հաղորդող ցուցանակների վրա զրոներ են փակցրել, և գումարները, որոնք հարկ է վճարել համապատասխան ժամանակահատվածում կայանելու համար, զրոյացրել են:
Մինչ Tert.am-ի տեսախցիկը ֆիքսում էր այդ պատկերը, մի խումբ վարորդներ հավաքվեցին ցուցանակի մոտ և իրենց գոհունակությունը հայտնեցին կատարվածի առթիվ: «Չգիտենք ով է արել, բայց ով որ արել է, լավ է արել, ապրեն իրենք»,- մեզ հետ զրույցում ասաց վարորդներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ