Starnews.am-ը գրում է.
Starnews–ն արդեն տեղեկացրել է, որ ԱՄՆ-ում բնակվող դերասան Մոսո Կարապետյանը և յոգայի վարպետ Քրիստինա Հովհաննիսյանը բաժանվել են:
Նրանք որդի ունեն, ում ծննդյան առիթով օրերս խնջույք են կազմակերպել:
Չնայած բաժանությանը՝ խնջույքին ներկա էր նաեւ Մոսո Կարապետյանը:
Նա որդու հետ լուսանկար էր հրապարակել, իսկ ավելի վաղ նաեւ իր ինստագրամյան էջում շնորհավորել էր երեխային:
Մոսոն եւ Քրիստինան խնջույքից համատեղ լուսանկար չեն հրապարակել:
Հիշեցնենք, որ նրանք հեռացրել են նաեւ իրենց համատեղ արխիվային լուսանկարները:
Վերջերս էլ Քրիստինան այնպիսի լուսանկարներ եւ գրառումներ է անում, որոնցից կարելի է ենթադրել, որ նրա կյանքում սիրելի տղամարդ կա:
«Որտեղ սեր կա, այնտեղ կյանք»,-լուսանկարներին մեկին կից գրել էր Քրիստինան:
Ի դեպ, տպավորություն է, որ Մոսոն եւ Քրիստինան, առհատարակ, չեն շփվում. նրանք միմյանց չեն հետեւում նաեւ Ինստագրամում: