«Հրապարակ». Լուրջ ընդհարում են ունեցել Արշակ Կարապետյանը եւ Արմեն Աբազյանը. վերջինս ավելի ուժեղ է գտնվել


10:13 , 5 հոկտեմբեր, 2021
Զենքի վաճառքի աղմկոտ գործի շրջանակներում արդեն 4 անձ կալանավորված է. պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, զենքի մատակարար Դավիթ Գալստյանը, ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը եւ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը: Մեր տեղեկություններով, այս գործի պատճառով լուրջ ընդհարում են ունեցել պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը եւ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը: Կարապետյանը դեմ է եղել նման համաշխարհային աղմուկ բարձրացնելուն եւ ՊՆ ներկա ու նախկին բարձրաստիճաններին կալանավորելուն:

Գործի շրջանակներում շոշափվում են նաեւ ԱԱԾ մաքսանենգության, հետախուզության աշխատակիցների անուններ: Հարցը դրված է եղել` կա՛մ-կա՛մ: Կա՛մ ԱԱԾ-ականները պետք է պատժվեին նման բացթողումների համար, որին հնարավոր է նաեւ մասնակից են եղել, կա՛մ՝ ՊՆ պաշտոնյաները, Աբազյանն ավելի ուժեղ է գտնվել: