Արցախի նախագահը Գարեգին Բ-ին ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել


11:19 , 21 օգոստոս, 2013

Emedia.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ին` ծննդյան օրվա կապակցությամբ:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե ուղերձում ասված է.

«Վեհափառ Տեր,

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:

Ձեր հայրենանվեր առաքելությամբ Դուք մեծապես նպաստում եք Մայր եկեղեցու զորացման եւ հայոց անկախ պետականության ամրապնդման գործին: Արցախում միշտ հիշում եւ բարձր ենք գնահատում Ձեր ազգանպաստ գործունեությունը:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, արեւշատություն ու մեծագույն հաջողություններ` ի փառս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ մեր հավատավոր ժողովրդի»