«Առաջիկայում տեղի կունենա Պուտին-Փաշինյան անձնական հանդիպում». Մատվիենկո


17:56 , 4 հոկտեմբեր, 2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական հանդիպումը կայանալու է առաջիկայում:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը:

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, վարչապետ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը այս տարի արդեն անցկացրել են երեք անձնական հանդիպում, 14 հեռախոսազրույց, մոտ ժամանակներս պատրաստվում է նոր անձնական հանդիպում», - ասել է Մատվիենկոն: