Հայաստանի շրջաններում ձյուն է կանխատեսվում
13:29 , 4 հոկտեմբեր, 2021
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 5-ի երեկոյան ժամերին, 6-ին լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-ին և 6-ին կնվազի 8-10 աստիճանով։