Մահացել է Ալբերտ Ազարյանի կինը


10:13 , 4 հոկտեմբեր, 2021
Մահացել է սպորտային մարմնամարզության Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի կինը։

«Հարգելի հայրենակիցներ խորը ցավով պետք է տեղեկացնենք, որ մահացել է Ալբերտ Ազարյանի կինը. տիկին՝ Ելիզավետա Ազարյանը:

Հայաստանի մարզական ֆեդերացիան իր ցավակցությունն է հայտնում Ելիզավետա Ազարյանի հարազատներին»,- նշվում է ՀՄՖ-ի հաղորդագրությունում: