11:03 , 21 օգոստոս, 2013Tert.am-ը գրում է.
Ամերիկյան Նյու Յորք, Նյու Ջերսի, Դելավեր, Մերիլենդ և Վիրջինիա նահանգների լողափերում ընթացիկ տարում 228 սատկած դելֆին է հայտնաբերվել: Նրանք սատկել են՝ անհայտ պատճառներով իրենց ափ նետելու պատճառով, գրում է Взгляд-ը՝ վկայակոչելով ИТАР-ТАСС-ին:
Այս թվերը տարեկան միջին ցուցանիշներից ավելի բարձր են և ամենաբարձրը վերջին 26 տարվա ընթացքում: Օրինակ՝ 2012 թվականի ընթացքում հայտնաբերվել է 111 ափ նետված և սատկած դելֆին: ԱՄՆ օվկիանոսների և մթնոլորտի հետազոտությունների ազգային կենտրոնում կարծում են, որ դա կարող է լինել «լուրջ էկոլոգիական խնդրի հետևանք, ինչը վտանգ է ներկայացնում մարդկանց առողջության և բարեկեցության համար»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ