Արգենտինայում 13 կալանավոր փախել է խիստ ռեժիմի բանտից


10:56 , 21 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

13 կալանավոր երեքշաբթի փախել է Բուենոս-Այրեսի քաղաքամերձ դաշնային Էյսեսա խիստ ռեժիմի բանտից: Բանտի տնօրենն ու մի շարք աշխատակիցներ հեռացվել են աշխատանքից, երկրի բանտային ծառայության ղեկավարը հրաժարական է տվել: 

Կալանավորները, որոնցից 2-ն արդեն հայտնաբերվել են, փախել են 40x22 սմ մեծության անցքից, որը նրանք կարողացել էին բացել բետոնե հատակի վրա:

«Այդ բանտը խիստ ռեժիմի պահպանության է, այդ պատճառով փախուստը հնարավոր էր միայն աշխատակիցների հետ դավադրության դեպքում»,- հաղորդել է բանտային ծառայության ղեկավար Վիկտոր Օրտելը: