22:14 , 2 հոկտեմբեր, 2021168.am-ը գրում է․
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Գնել Սանոսյանը Կառավարության համաձայնությանն է ներկայացրել նախագիծ, որով փոփոխություն է կատարվել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներում: Ըստ այդմ Երևան քաղաքն այլևս չի ունենա գլխավոր ճարտարապետ, փոխարենը՝ Հայկ Մարությանի տեղակալների թիվը 4-ի փոխարեն կդառնա 5։
Արդյունքում՝ կկարգավորվի Երևան քաղաքում քաղաքապետի տեղակալի՝ որպես քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտի համակարգողի առկայության հարցը, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում Երևանի քաղաքապետին տրված իրավասությունները: