Ռոնալդուն՝ ՄՅՈՒ-ի՝ սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ. Նա 5 խաղում 5 գոլ է խփել


20:15 , 2 հոկտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է․

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդումն ճանաչվել է մանկունիացիների՝ սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

36-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը լավագույնն է ճանաչվել երկրպագուների քվեարկության արդյունքում:

Նախորդ ամիս Ռոնալդուն ՄՅՈՒ-ի կազմում 5 հանդիպման է մասնակցել և դարձել 5 գոլի հեղինակ: