Tert.am-ը գրում է.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև հանդիպումից հետո, ադրբեջանցի նախարարն իրեն «խոստումնալից տեղեկատվություն» է տվել:
«Վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև: Պատերազմի ավարտից հետո սա առաջին դեպքն էր: Դատելով մեր նախարարի տված տեղեկատվությունից, կարծում եմ, որ հանդիպումը կառուցողական էր և խոստումնալից»,-ասել է Ալիևը:
Նա հավելել է, որ «պատերազմի ավարտից հետո իրենց դիրքորոշումը մնում է անփոփոխ»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: