Ծանրամարտի Մ-20 ԵԱ. Մարգարիտա Առաքելյանը՝ ոսկե մեդալակիր


12:58 , 2 հոկտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է.

Ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության կանանց պայքարում Հայաստանը 2-րդ ոսկե մեդալը նվաճեց:

87 կգ քաշային կարգում Մարգարիտա Առաքելյանը պոկման ժամանակ 86 կգ-ով 5-րդն էր, բայց հրում վարժությունում նա բարձրացրեց 116 կգ ծանրաձողն ու 202 կգ-ով դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Ավելի վաղ ոսկե մեդալ նվաճել էր նաև Լիանա Գյուրջյանը: