Գագիկ Սուրենյանը գնում է Առաջին ալիք


12:33 , 2 հոկտեմբեր, 2021

Hraparak.am-ը գրում է.

Քիչ առաջ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել․

«Ասում են՝ տաք և սառը հոսանքները Նորքի բարձունքից ավելի կանխատեսելի են: Հոկտեմբերի 4-ից...»։

Մեր տեղեկություններով՝ Գագիկ Սուրենյանը կաշխատի Հանրային հեռուստաընկերությունում։ Հնարավոր է՝ նա համատեղի այդ աշխատանքը «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի պաշտոնի հետ։ Ըստ լուրերի՝ նա կվարի եղանակի տեսությունը։