Էսօր հանդիպեցի Արթուրին, ով «Լեռնային Արցախ» ֆուտբոլային թիմի ավագն է, որոնց Գորիս-Որոտան ճանապարհին թուրքերը կանգնացրել էին (Photo)


23:30 , 1 հոկտեմբեր, 2021

Արթուրին հիշում եք. Գորիս-Որոտան ճանապարհին, որ թուրքերը կանգնացրել էին «Լեռնային Արցախ Ֆուտբոլային Ակումբ»-ի էրեխեքի ավտոբուսն ու զենք ու զրահով ինքնահաստատվել 16 տարեկան էրեխեքի մոտ: Արթուրն էդ թիմի ավագն ա, ու էդ միջադեպի ժամանակ դռան մոտ նստած էն քաջ տղեն էր, ում զինված թուրքի ներկայությունը մի գրամ անգամ չվախացրեց: Արթուրի հայրն էլ՝ Գենադի Ասկարյանը, զոհվել էր այս պատերազմում...

Էսօր հանդիպեցի Արթուրին իրենց մարզադաշտում, ծանոթացանք, իր սիրելի Մեսսիի գիրքը նվիրեցի: 2 բառ զրուցեցինք ու մեկ անգամ ևս համոզվեցի, որ կարգին տղայա Արթուրը:
Լավ հիշեք էս տղու դեմքը: Ինքը շատ բաների ա հասնելու ֆուտբոլի մեջ: Ես էլ խոստացել եմ՝ ինչով կարամ կօգնեմ իրեն:
Ստեանակերտի ստադիոնը՝ Շուշիից ադրբեջանցիների կողմից արձակված արկից 1 տարի անց։